Հենրի Թերիո. Հայերից խլած հարստության համար Թուրքիայի փոխհատուցումը Հայաստանի փրկությունը կլինի
Ani Avetyan Ani Avetyan
5.79K subscribers
59,173 views
0

 Published On May 1, 2024

Worchester State University-ի ակադեմիական հարցերով ասոցացված փոխնախագահ, Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոն կարծում է՝ միակ լծակը, որ Հայաստանն ունի հիմա՝ հայկական հարցի բարոյական օրակարգն է:

«Հայաստանը պետք է սա դարձնի կարմիր թել միջազգային բոլոր դատարաններում, միջազգային քաղաքական բոլոր հարթակներում, ակադեմիական շրջանակներում՝ ներկայացնելով, թե ինչպես են այսօրվա խնդիրները բխում մեկ դար առաջ իրագործված ցեղասպանությունից: Գիտեմ, որ սա հավանաբար ցինիկ է հնչում, ես բոլորովին մտադրություն չունեմ վիրավորել Ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն սա Հայաստանի փրկության, գոյության միակ ուղին կարող է լինել: Բոլոր բանակցությունները պետք է ելնեն հայ ժողովրդի բարոյական այս լծակից: Մինչդեռ սրա փոխարեն Փաշինյանի ռեժիմն անում է ճիշտ հակառակը: Ես սա չեմ հասկանում, որովհետև ֆինանսական, քաղաքական, իրավական ուղղություններով այս լծակը գործադրելը Հայաստանին կարող է բերել ավելի շատ օգուտներ։ Սա է հուշում պարզագույն բանակցային տրամաբանությունը։ Ես չեմ հասկանում այսօր ընթացող բանակցություններում Հայաստանի դիրքորոշման տրամաբանությունը», - նշում է Թերիոն:

show more

Share/Embed